
Մինչ դասընթացը սկսելը, փոքրիկ զրույցի միջոցով, ծանոթացա երեխաների հետ.կիսվեցին իրենց երազանքներով:Բոլորի երազանքը մեկն էր ՝ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ:Ապագայի համար գեղեցիկ մասնագիտություններ էին ընտրել.երաժիշտ,նկարիչ,բժիշկ,զինվոր…
Փորձեցինք մեր երազնաքները,մեր խաղաղության գույները վրձնի և վառ ներկերի միջոցով փոխանցեցել ափսեներին: Ստացված ստեղծագործությունները իրենց ցանկությամբ կվաճառվեն:
Գնորդները պետք է յուրաքանչյուր ափսեի համար վճարեն 5000 դրամ համահայկական հիմնադրամի հաշվեհամարին(https://www.himnadram.org/hy) և անդորագիրը ներկայացնեն թանգարան:
Թիկունքն ամուր են պահում բոլորը:Աստված պահապան մեր երկրին, մեր զինվորներին:
#հաղթելուենք











Խաղաղություն և հաղթանակ բոլորիս:
