Follow Us:Facebook•Instagram
+374 99 43 40 83•lusine@nxt.ru•
Контакты/Блог
Sorpresa by Lusine Avetisyan
Since 2017авторские изделия ручной работы
ГлавнаяКатегорииБлогКонтакты
Заказать
Главная/Блог/Կրկնօրինակման փորձերի մասին
12.02.2021Лусине Аветисян • SORPRESA

Կրկնօրինակման փորձերի մասին

Опубликовано: 12.02.2021
Կրկնօրինակման փորձերի մասին

Ուզում եմ մի փոքր խոսել ,այն մարդկանց մասին ,ովքեր փորձում են կրնկնօրինակել հեղինակային աշխատանքներս:Հեղինակային բառը ,հուսով եմ, ինչ որ բան հուշում է ձեզ:

Ասեմ՝ շատ տհաճ և միևնույն ժամանակ հաճելի պահ է:

Տհաճ է,երբ այն ինչ իմն է , իմ միտքը ,գաղափարը,անքուն գիշերների շնորհիվ՝ ստեղծածը, ձեռագիրս և անհատականությունս, փորձում են կրկնօրինակել:Ես կողմ եմ, երբ մարդիկ ոգեշնչվում են նոր աշխատանքեր տեսնելով, կողմ եմ, երբ իրենց մեջ գաղափար է ծագում անել այն, ինչ չեն արել մինչ այժմ:

Անձը, ով ձեռքը վերցնում է վրձինը, նա արդեն օժտված է, ունի ի վերուստ տաղանդ ,որը կյանքի բերումով տեսանելի է լինում: Զարմանալի է ՝ ի՞նչու է իր մեջ մահացնում ստեղծագործելու , իրենը ստեղծելու կարողությունը:Հասկանալի է՝ նույն ապրումները չի ունենա ,ինչ հեղինակն է ունեցել կերտելիս, միևնույն է՝ նույն գաղափարները չի ունենա, ինչ ստեղծագործողն է ունեցել,չի ստացվի անկեղծ ու մաքուր ,ոնց հեղինակի մոտ է ստացվել:

Հետևաբար ,դուք դառնում եք անդեմ ,անզգացմունք մեկը ,ով գողացել է մեկ ուրիշի ստեղծագործությունը ,փոխել որոշակի դետալներ և իր անվան տակ ներկայացրել:Դուք չունեք սեփական ձեռագիր. գաղափարներ փնտրող և գողացող ,ուրիշից կրկնօրինակող մարդը չունի նորը ստեղծելու ապագա, չի կարող հոգի դնել այդ աշխատանքների մեջ, քանի որ չի կարող հասկանալ ի՞նչ է մտածել , կամ ի՞նչ երաժշտության տակ , ի՞նչ տրամադրությամբ է ստեղծագործել հեղինակը, ում ուզում է նմանակել:

Գումար աշխատելու մոլուցքը կուրացրել է ձեզ, փակել սիրտն ու ստեղծագործելու ունակությունը:Երբ ինձ կամ մեկ ուրիշի միջոցով(թաքուն) հարցնում եք, թե ի՞նչ տեխնիկայով եմ ստեղծագործում , ինչ նյութերով և այլն ,ես փորձում եմ սիրով օգտակար լինել,բայց ես չեմ հիշում իմ կյանքում գոնե մեկ օր, որ հարցնեմ , թե ինչպե՞ս են ստեղծագործում մյուսները, մասնագիտական գաղտնիքերով հետաքրքրվեմ:Ես անվերջ փորձեր եմ կատարել,նոր գաղափարներ ունեցել, սեփական տեխնոլոգիայով ՝ստանդարտներից դուրս ,ներկեր համադրել, որ հասնեմ այն ամենին ,ինչին ,որ հասել եմ. ունեմ իմ սեփական ձեռագիրը, ստեղծագործելու ոճը,որը շփոթել չի ստացվի:Նշեմ, որ չունեմ նկարչական կրթություն(մասնագիտաությամբ հոգեբան եմ ), բայց վաղ տարիքից նկարել եմ ինքս ինձ համար:<Sorpresa> ապրանքանիշը ստեղծելուց հետո, որն այս տարի կլինի 4 տարեկան, արդեն ստեղծագործում եմ նաև այն մարդկանց համար ,ովքեր գնահատում են:

Հաճախ ստիպված եմ լինում հրաժարվել այն պատվերներից, որոնք կատարելիս չեմ ստանալու և չեմ կարողանալու փոխանցել այն ,ինչ ուզում և զգում եմ:

Իսկ ի՞նչու է նաև հաճելի , որ փորձում են գողանալ ստեղծագործություններս , արդեն պարզ է , որ հասել եմ այն ամենին, ինչին դուք եք ուզում հասնել:

Ամենայն սիրով ուզում եմ մաղթել, որ չմնաք ԱՆԴԵՄ : Ստեղծագործեք ձեր ուժերի չափով ,ունեցեք ձեր ուրույն ձեռագիրը ու կգտնեք նրանց, ովքեր գնահատելու են ձեր անկեղծությունը ստեղծագործելու մեջ:Ես գտել եմ այն մադկանց,որոնք գնահատում են ձեռքի աշխատանքը,որոնք գնահատում են յուրահատուկը, նույնը մաղթում եմ նաև ձեզ:

Արվեստը սահմաններ չունի, ինչքան շատ լինեն նորը կերտողները ,այնքան երկար կապրի արվեստը մեր մեջ:

Sorpresa ապրանքանիշի հիմնադիր և նկարչուհի՝ Լուսինե Ավետիսյան:

Все работы авторские и выполнены в единственном экземпляре.

Доставка по Еревану бесплатная.

Написать в WhatsApp
Назад к блогу

Свежие публикации

Նկարազարդ ակնոցի տուփեր
11.07.2025

Նկարազարդ ակնոցի տուփեր

Читать далее
19.03.2022 — ին Wine Time-ում,   Sorpresa բրենդը մասնակցություն ունեցավ  Homemade.am-ի կազմակերպած բարեգործական ցուցահանդեսին:
21.05.2022

19.03.2022 — ին Wine Time-ում, Sorpresa բրենդը մասնակցություն ունեցավ Homemade.am-ի կազմակերպած բարեգործական ցուցահանդեսին:

Читать далее
Food & Alco Tasting 2022 B2B  Ցուցահանդես
14.03.2022

Food & Alco Tasting 2022 B2B Ցուցահանդես

Читать далее

Контакты

Телефон+374 99 43 40 83
Электронная почтаlusine@nxt.ru

Консультации и приём индивидуальных заказов.

Доставка по Еревану бесплатная.

Свежие записи

  • Նկարազարդ ակնոցի տուփեր

    11.07.2025
  • 19.03.2022 — ին Wine Time-ում,   Sorpresa բրենդը մասնակցություն ունեցավ  Homemade.am-ի կազմակերպած բարեգործական ցուցահանդեսին:

    19.03.2022 — ին Wine Time-ում, Sorpresa բրենդը մասնակցություն ունեցավ Homemade.am-ի կազմակերպած բարեգործական ցուցահանդեսին:

    21.05.2022
  • Food & Alco Tasting 2022 B2B  Ցուցահանդես

    Food & Alco Tasting 2022 B2B Ցուցահանդես

    14.03.2022
  • Իմիջ հաղորդաշարին հյուր

    Իմիջ հաղորդաշարին հյուր

    19.01.2022
  • Տարվա Հայուհի մրցանակաբաշխություն 2021

    Տարվա Հայուհի մրցանակաբաշխություն 2021

    14.01.2022

Полезные ссылки

  • • Главная
  • • Категории
  • • О бренде
  • • Условия и положения
  • • Контакты
  • • Блог

Мы в соцсетях • Follow Us

Следите за нашими страницами в соцсетях, чтобы первыми видеть новые работы и процесс создания иллюстраций.

Все авторские права на произведения защищены
© 2017–2026SORPRESAby Лусине Аветисян.Все права защищены.
ГлавнаяО брендеУсловия и положенияКонтакты
Handcrafted within Yerevan
Написать в WhatsApp