You are currently viewing Կրկնօրինակման փորձերի մասին

Կրկնօրինակման փորձերի մասին

Ուզում եմ մի փոքր խոսել ,այն մարդկանց մասին ,ովքեր փորձում են կրնկնօրինակել հեղինակային աշխատանքներս:Հեղինակային բառը ,հուսով եմ, ինչ որ բան հուշում է ձեզ:

Ասեմ՝ շատ տհաճ և միևնույն ժամանակ հաճելի պահ է:

Տհաճ է,երբ այն ինչ իմն է , իմ միտքը ,գաղափարը,անքուն գիշերների շնորհիվ՝ ստեղծածը, ձեռագիրս և անհատականությունս, փորձում են կրկնօրինակել:Ես կողմ եմ, երբ մարդիկ ոգեշնչվում են նոր աշխատանքեր տեսնելով, կողմ եմ, երբ իրենց մեջ գաղափար է ծագում անել այն, ինչ չեն արել մինչ այժմ:

Անձը, ով ձեռքը վերցնում է վրձինը, նա արդեն օժտված է, ունի ի վերուստ տաղանդ ,որը կյանքի բերումով տեսանելի է լինում: Զարմանալի է ՝ ի՞նչու է իր մեջ մահացնում ստեղծագործելու , իրենը ստեղծելու կարողությունը:Հասկանալի է՝ նույն ապրումները չի ունենա ,ինչ հեղինակն է ունեցել կերտելիս, միևնույն է՝ նույն գաղափարները չի ունենա, ինչ ստեղծագործողն է ունեցել,չի ստացվի անկեղծ ու մաքուր ,ոնց հեղինակի մոտ է ստացվել:

Հետևաբար ,դուք դառնում եք անդեմ ,անզգացմունք մեկը ,ով գողացել է մեկ ուրիշի ստեղծագործությունը ,փոխել որոշակի դետալներ և իր անվան տակ ներկայացրել:Դուք չունեք սեփական ձեռագիր. գաղափարներ փնտրող և գողացող ,ուրիշից կրկնօրինակող մարդը չունի նորը ստեղծելու ապագա, չի կարող հոգի դնել այդ աշխատանքների մեջ, քանի որ չի կարող հասկանալ ի՞նչ է մտածել , կամ ի՞նչ երաժշտության տակ , ի՞նչ տրամադրությամբ է ստեղծագործել հեղինակը, ում ուզում է նմանակել:

Գումար աշխատելու մոլուցքը կուրացրել է ձեզ, փակել սիրտն ու ստեղծագործելու ունակությունը:Երբ ինձ կամ մեկ ուրիշի միջոցով(թաքուն) հարցնում եք, թե ի՞նչ տեխնիկայով եմ ստեղծագործում , ինչ նյութերով և այլն ,ես փորձում եմ սիրով օգտակար լինել,բայց ես չեմ հիշում իմ կյանքում գոնե մեկ օր, որ հարցնեմ , թե ինչպե՞ս են ստեղծագործում մյուսները, մասնագիտական գաղտնիքերով հետաքրքրվեմ:Ես անվերջ փորձեր եմ կատարել,նոր գաղափարներ ունեցել, սեփական տեխնոլոգիայով ՝ստանդարտներից դուրս ,ներկեր համադրել, որ հասնեմ այն ամենին ,ինչին ,որ հասել եմ. ունեմ իմ սեփական ձեռագիրը, ստեղծագործելու ոճը,որը շփոթել չի ստացվի:Նշեմ, որ չունեմ նկարչական կրթություն(մասնագիտաությամբ հոգեբան եմ ), բայց վաղ տարիքից նկարել եմ ինքս ինձ համար:<Sorpresa> ապրանքանիշը ստեղծելուց հետո, որն այս տարի կլինի 4 տարեկան, արդեն ստեղծագործում եմ նաև այն մարդկանց համար ,ովքեր գնահատում են:

Հաճախ ստիպված եմ լինում հրաժարվել այն պատվերներից, որոնք կատարելիս չեմ ստանալու և չեմ կարողանալու փոխանցել այն ,ինչ ուզում և զգում եմ:

Իսկ ի՞նչու է նաև հաճելի , որ փորձում են գողանալ ստեղծագործություններս , արդեն պարզ է , որ հասել եմ այն ամենին, ինչին դուք եք ուզում հասնել:

Ամենայն սիրով ուզում եմ մաղթել, որ չմնաք ԱՆԴԵՄ : Ստեղծագործեք ձեր ուժերի չափով ,ունեցեք ձեր ուրույն ձեռագիրը ու կգտնեք նրանց, ովքեր գնահատելու են ձեր անկեղծությունը ստեղծագործելու մեջ:Ես գտել եմ այն մադկանց,որոնք գնահատում են ձեռքի աշխատանքը,որոնք գնահատում են յուրահատուկը, նույնը մաղթում եմ նաև ձեզ:

Արվեստը սահմաններ չունի, ինչքան շատ լինեն նորը կերտողները ,այնքան երկար կապրի արվեստը մեր մեջ:

Sorpresa ապրանքանիշի հիմնադիր և նկարչուհի՝ Լուսինե Ավետիսյան: