You are currently viewing Տարվա Հայուհի մրցանակաբաշխություն 2021

Տարվա Հայուհի մրցանակաբաշխություն 2021

2021 թվականի հունիսի 27-ին կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի նախաձեռնած «Հայուհի 2021» կանանց մեծարման երեկոն, որի ընթացքում տարբեր անվանակարգերում ներկայացվեցին հայուհիների, ովքեր առանձնանում են իրենց գործունեությամբ, եռանդով, տարբեր բնագավառում ներդրած իրենց ավանդով: Տարբեր տարիներին «Հայուհի» մրցանակների են արժանացել Սվետլանա Գրիգորյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ժենյա Ավետիսյանը, Ռոզի Արմենը, Ռաիսա Մկրտչյանը, Նառա Շլեպչյանը, Լուսիկ Ագուլեցին, Մեդեա Աբրահամյանը, Նազիկ Ավդալյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը և այլ արժանավոր հայուհիներ: Զանգվածային լրատվամիջոցների կոնտենտ-վերլուծության և փորձագիտական գնահատման արդյունքում.

«Տարվա Հայուհի» մրցանակաբաշխությանը մրցանակ ստացավ նաև Sorpresa» ընկերության հիմնադիր տնօրեն, նկարչուհի Լուսինե Ավետիսյանը՝ արվեստի բնագավառում ինքնատիպ նկարչական նոր ոճ ներկայացնելու համար:

Շնորհակալություն բոլոր արվեստասերներին: